Error
Новостная лента:
Armenian - ՀայերենGeorgian - ქართულიRussian - РусскийEnglish (United Kingdom)
Արմենիա.ge
Apr 12
{social}
|
Վրաստանի Հայ համայնքը դիմել է Վրաստանի Նախագահին և Խորհրդարանին` Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրանքով
Վրաստանի Հայ համայնքը արդեն երկրորդ տարին դիմում է Վրաստանի Նախագահին և Վրաստանի Խորհրդարանին` խնդրանքով քննարկել Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության հարցը: Օրինագծի նախաձեռնության խնդրանքով նամակն ուղարկվել է երկրի Նախագահին, Խորհրդարանի նախագահին և խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին:

 

«Մենք, Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունից ներքոստորագրյալներս, հանուն արդարադատության և ժողովրդավարական արժեքների կոչ ենք անում ձեզ միանալ միջազգային քաղաքակիրթ հանրության նախաձեռնությանը և Վրաստանի խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Կայսրության տարածքում Հայոց Ցեղասպանության հարցի քննարկումը»,- ասված է ուղերձում:

Իսկ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին Վրաստանի հայկական կազմակերպությունները կոչ են անում մինչև ապրիլի 24-ը խորհրդարանի նիստի ժամանակ հանդես գալ հայտարարությամբ և խորհրդարանին կոչ անել` հարգել 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությաբ անմեղ զոհերի հիշատակը:

Ուղերձի նախաձեռնողը «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունն է: ՎՀՀ-ի նախաձեռնությանը միացել են նաև հետևյալ հասարակական կազմակերպությունները. «Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնը», «Վրաստանի Հայ ուսանողների միությունը», «Վրաստանի Հայ պատանիների միությունը», «Վրաստանի հայկական երիտասարդական միությունը», «Վիրահայերի Միավորում «Նոր Սերունդ»» և «Թբիլիսյան Հայերի Վեհաժողով»:

Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության` 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության իրականացման 96 տարին: Ցեղասպանության հետևանքով իրենց իսկ պատմական հայրենիքում ոչնչացվեց ավելի քան 2 միլիոն մարդ: Ցեղասպանությունը որակվում է որպես մարդկության դեմ հանցագործություն, իսկ մարդկության դեմ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:

Մինչ օրս Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև միջազգային կազմակերպություն, այդ թվում` Եվրախորհրդարանը և Եվրախորհուրդը: Բազմաթիվ երկրներում ընթանում է Հայոց Ցեղասպանության քննարկման և ընդունման գործընթաց (օրինակ` ԱՄՆ, Իսրայել, Իսպանիա, Բուլղարիա, Սերբիա և այլն):

 

«Վրաստանի Հայ Համայնք»-ի

մամուլի ծառայություն
Բաժիններ
«Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը
Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանում 2011 թվականի ապրիլի 20-ին կայացավ «Հայոց Ցեղասպանությո
Կոչ ուսանողական կազմակերպություններին
Սույն թվականի ապրիլի 24-ին լրանում է 96-րդ տարին, երբ Օսմանյան կայսրության տարածքում իրականացվեց պե
Չորեքշաբթի, ապրիլի 20-ին տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը
Չորեքշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 17:30-ին Խորհրդարանական հանրային գրադարանի մեծ դահլիճում (Լ.Գուդիաշվիլի
Վրաստանի Հայ համայնքը դիմել է Վրաստանի Նախագահին և Խորհրդարանին` Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրանքով
Վրաստանի Հայ համայնքը արդեն երկրորդ տարին դիմում է Վրաստանի Նախագահին և Վրաստանի Խորհրդարանին` խն

Հանրաճանաչ հոդվածներ

  • 0
  • 1
  • 2
  • 3

Վրաստանի Հայ համայնքը դիմել է Վրաստանի Նախագահին և Խորհրդարանին` Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրանքով

News image

Վրաստանի Հայ համայնքը արդեն երկրորդ տարին դիմում է Վրաստանի Նախագահին և Վրաստանի Խորհրդարանին` խնդրանքով քննարկել Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության հարցը: Օրինագծի նախաձեռնության խնդրանքով նամակն ուղարկվել է երկրի Նախագահին, Խորհրդարանի նախագահին և խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին:   «Մենք, Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունից ներքոստորագրյալներս, հ...

Չորեքշաբթի, ապրիլի 20-ին տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը

News image

Չորեքշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 17:30-ին Խորհրդարանական հանրային գրադարանի մեծ դահլիճում (Լ.Գուդիաշվիլի 7/10) տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» ժողովածուում տեղ են գտել Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր: Հրատարակությունն ընդգրկում ...

Կոչ ուսանողական կազմակերպություններին

News image

Սույն թվականի ապրիլի 24-ին լրանում է 96-րդ տարին, երբ Օսմանյան կայսրության տարածքում իրականացվեց պետական մակարդակով ծրագրված հայ ժողովրդի կոտորածը իր իսկ պատմական Հայրենիքում: Վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքում 1915-23 թվականներին հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 միլիոն մարդ և իր տարածքների մեծագույն մասը: 19...

«Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը

News image

Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանում 2011 թվականի ապրիլի 20-ին կայացավ «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: Գրքի ստեղծման գաղափարը և ժողովածուի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացրել են Վրաստանի Հայ Համայնք և  Վրաստանի Հայ ուսանողների միություն հասարակական կազմակերպությունները: Այն ...