Error
Новостная лента:
Armenian - ՀայերենGeorgian - ქართულიRussian - РусскийEnglish (United Kingdom)
Արմենիա.ge
Feb 21
{social}
|
Կոչ ուսանողական կազմակերպություններին

 

Սույն թվականի ապրիլի 24-ին լրանում է 96-րդ տարին, երբ Օսմանյան կայսրության տարածքում իրականացվեց պետական մակարդակով ծրագրված հայ ժողովրդի կոտորածը իր իսկ պատմական Հայրենիքում:

Վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքում 1915-23 թվականներին հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 միլիոն մարդ և իր տարածքների մեծագույն մասը: 1915-23 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը որակվում է որպես «ցեղասպանություն»` մարդկության դեմ հանցագործություն: Այդ մասին են վկայում իրավական փաստաթղթերը, որոնք 1915 թվականի մայիսին ընդունել են Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: Հայ ժողովրդի իրավունքների վերականգնման հարցը քննարկվել է 1919 թվականի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում: Հայոց Ցեղասպանության ապացույցն է նաև 1920 թվականի Սևրի պայմանագիրը:

Մինչ օրս Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է ավելի քան 20 պետությունների, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի կողմից:

Ներկայում Հայոց Ցեղասպանության ճանաչման քննարկումների գործընթաց է գնում մի շարք երկրներում (օրինակ` ԱՄՆ, Բուլղարիա, Իսպանիա, Իսրայել, Սերբիա և այլն):

Վրաստանի Հայ ուսանողների միությունը կոչով դիմել է Վրաստանի ուսանողական կազմակերպություններին, այդ թվում` ԲՈՒՀ-երի ուսխորհուրդներին, հանուն արդարադատության և ժողովրդավարական արժեքների միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրության նախաձեռնություններին և հանդես գալ Հայոց Ցեղասպանության փաստը դատապարտող պաշտոնական հայտարարություններով: Վրաստանի Հայ ուսանողների միությունը նաև խնդրել է մասնակցել Վրաստանի Հայ Համայնքի կողմից 2011 կազմակերպված միջոցառմանը` նվիրված Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ապրիլի 24-ին, ժամը 14:00-ին, Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ (Թբիլիսի, Ի.Ճավճավաձե 35 հասցեով) կանցկացվի բողոքի խաղաղ ակցիա` Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով: Վրաստանի Հայ ուսանողների միությունը հույս ունի, որ Վրաստանի ուսանողները և ուսանողական կազմակերպությունները համերաշխություն կցուցաբերեն և կմասնակցեն վերոնշյալ նախաձեռնությանը:

 

 

«Վրաստանի Հայ ուսանողների միության»

մամուլի ծառայություն
Բաժիններ
«Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը
Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանում 2011 թվականի ապրիլի 20-ին կայացավ «Հայոց Ցեղասպանությո
Կոչ ուսանողական կազմակերպություններին
Սույն թվականի ապրիլի 24-ին լրանում է 96-րդ տարին, երբ Օսմանյան կայսրության տարածքում իրականացվեց պե
Չորեքշաբթի, ապրիլի 20-ին տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը
Չորեքշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 17:30-ին Խորհրդարանական հանրային գրադարանի մեծ դահլիճում (Լ.Գուդիաշվիլի
Վրաստանի Հայ համայնքը դիմել է Վրաստանի Նախագահին և Խորհրդարանին` Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրանքով
Վրաստանի Հայ համայնքը արդեն երկրորդ տարին դիմում է Վրաստանի Նախագահին և Վրաստանի Խորհրդարանին` խն