Error
Новостная лента:
Armenian - ՀայերենGeorgian - ქართულიRussian - РусскийEnglish (United Kingdom)
Արմենիա.ge
Dec 1
{social}
|
«Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը

Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանում 2011 թվականի ապրիլի 20-ին կայացավ «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: Գրքի ստեղծման գաղափարը և ժողովածուի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացրել են Վրաստանի Հայ Համայնք և  Վրաստանի Հայ ուսանողների միություն հասարակական կազմակերպությունները: Այն լույս է տեսնում Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի (EAFJD) Վրաստանի գրասենյակի և Վրաստանի Հայ Համայնքի հովանու ներքո:

«Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» ժողովածուում տեղ են գտել Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր:  Վրացերեն լեզվով այս ժողովածուում ներկայացված են Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր վրացական երեք` «Սաքարթվելո» («Վրաստան»), «Սամշոբլո» («Հայրենիք»), «Սախալխո փուրցելի» («Ժողովրդական թերթոն») թերթերից և «Կլդե» («Ժայռ») ամսագրից:

«Գրքի հիմնական նպատակներից է խթանել Վրաստանի գիտական շրջանակներին` ուսումնասիրել նյութերի ու փաստերի այն մեծ պաշարը, որոնք պահպանվում են վրացական արխիվներում, դրանով լրացնելով Հայոց Ցեղասպանության արդեն հայտնի պատկերը»,- ասաց գրքի նախաձեռնողներից Ալեքսանդր Օհանյանը:

Վրաստանի Հայ ուսանողների միության նախագահ Արմեն Աղաջանովի խոսքով էլ, «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գիրքը նպատակ ունի նաև վրացի ընթերցողին ծանոթացնել Հայոց Ցեղասպանության փաստի հետ, քանի որ այս հարցը  վրաց հասարակությունում տասնամյակներ շարունակ «տաբու» է համարվել:

Գրքի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օթար Ջանելիձեն, ով նշում է, թե այս ժողովածուում տեղ գտած նյութերը արտահայտում են այն ժամանակվա վրացական մամուլի և քաղաքական կազմակերպությունների տեսակետը Հայոց Ցեղասպանության մասին և ցույց են տալիս վրաց ժողովրդի վերաբերմունքը Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված ողբերգության շուրջ:

Նշենք, որ գիրքը հեղինակել են Վրաստանի Հայ ուսանողների միության անդամներ Ալեքսանդր Օհանյանը, Արթուր Միրզոյանը, Ռազմիկ Բադալյանը, Գևորգ Յագուտովը և Էդուարդ Սահակյանը, ովքեր մեկ տարի շարունակ գրադարանում ուսումնասիրել, հետո էլ` մշակել և պատրաստել են ժողովածուն:

 

«Վրաստանի Հայ Համայնք»-ի

մամուլի ծառայություն
Բաժիններ
«Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը
Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանում 2011 թվականի ապրիլի 20-ին կայացավ «Հայոց Ցեղասպանությո
Կոչ ուսանողական կազմակերպություններին
Սույն թվականի ապրիլի 24-ին լրանում է 96-րդ տարին, երբ Օսմանյան կայսրության տարածքում իրականացվեց պե
Չորեքշաբթի, ապրիլի 20-ին տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը
Չորեքշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 17:30-ին Խորհրդարանական հանրային գրադարանի մեծ դահլիճում (Լ.Գուդիաշվիլի
Վրաստանի Հայ համայնքը դիմել է Վրաստանի Նախագահին և Խորհրդարանին` Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրանքով
Վրաստանի Հայ համայնքը արդեն երկրորդ տարին դիմում է Վրաստանի Նախագահին և Վրաստանի Խորհրդարանին` խն

Հանրաճանաչ հոդվածներ

  • 0
  • 1
  • 2
  • 3

Վրաստանի Հայ համայնքը դիմել է Վրաստանի Նախագահին և Խորհրդարանին` Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրանքով

News image

Վրաստանի Հայ համայնքը արդեն երկրորդ տարին դիմում է Վրաստանի Նախագահին և Վրաստանի Խորհրդարանին` խնդրանքով քննարկել Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության հարցը: Օրինագծի նախաձեռնության խնդրանքով նամակն ուղարկվել է երկրի Նախագահին, Խորհրդարանի նախագահին և խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին:   «Մենք, Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունից ներքոստորագրյալներս, հ...

Չորեքշաբթի, ապրիլի 20-ին տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը

News image

Չորեքշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 17:30-ին Խորհրդարանական հանրային գրադարանի մեծ դահլիճում (Լ.Գուդիաշվիլի 7/10) տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» ժողովածուում տեղ են գտել Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր: Հրատարակությունն ընդգրկում ...

Կոչ ուսանողական կազմակերպություններին

News image

Սույն թվականի ապրիլի 24-ին լրանում է 96-րդ տարին, երբ Օսմանյան կայսրության տարածքում իրականացվեց պետական մակարդակով ծրագրված հայ ժողովրդի կոտորածը իր իսկ պատմական Հայրենիքում: Վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքում 1915-23 թվականներին հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 միլիոն մարդ և իր տարածքների մեծագույն մասը: 19...

«Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը

News image

Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանում 2011 թվականի ապրիլի 20-ին կայացավ «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: Գրքի ստեղծման գաղափարը և ժողովածուի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացրել են Վրաստանի Հայ Համայնք և  Վրաստանի Հայ ուսանողների միություն հասարակական կազմակերպությունները: Այն ...