Սույն թվականի ապրիլի 24-ին լրանում է 96-րդ տարին, երբ Օսմանյան կայսրության տարածքում իրականացվեց պետական մակարդակով ծրագրված հայ ժողովրդի կոտորածը իր իսկ պատմական Հայրենիքում:
Վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքում 1915-23 թվականներին հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 միլիոն մարդ և իր տարածքների մեծագույն մասը: 1915-23 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը որակվում է որպես «ցեղասպանություն»` մարդկության դեմ հանցագործություն: Այդ մասին են վկայում իրավական փաստաթղթերը, որոնք 1915 թվականի մայիսին ընդունել են Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: Հայ ժողովրդի իրավունքների վերականգնման հարցը քննարկվել է 1919 թվականի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում: Հայոց Ցեղասպանության ապացույցն է նաև 1920 թվականի Սևրի պայմանագիրը:
Մինչ օրս Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է ավելի քան 20 պետությունների, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի կողմից:
Ներկայում Հայոց Ցեղասպանության ճանաչման քննարկումների գործընթաց է գնում մի շարք երկրներում (օրինակ` ԱՄՆ, Բուլղարիա, Իսպանիա, Իսրայել, Սերբիա և այլն):
Վրաստանի Հայ ուսանողների միությունը կոչով դիմել է Վրաստանի ուսանողական կազմակերպություններին, այդ թվում` ԲՈՒՀ-երի ուսխորհուրդներին, հանուն արդարադատության և ժողովրդավարական արժեքների միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրության նախաձեռնություններին և հանդես գալ Հայոց Ցեղասպանության փաստը դատապարտող պաշտոնական հայտարարություններով: Վրաստանի Հայ ուսանողների միությունը նաև խնդրել է մասնակցել Վրաստանի Հայ Համայնքի կողմից 2011 կազմակերպված միջոցառմանը` նվիրված Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ապրիլի 24-ին, ժամը 14:00-ին, Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ (Թբիլիսի, Ի.Ճավճավաձե 35 հասցեով) կանցկացվի բողոքի խաղաղ ակցիա` Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով: Վրաստանի Հայ ուսանողների միությունը հույս ունի, որ Վրաստանի ուսանողները և ուսանողական կազմակերպությունները համերաշխություն կցուցաբերեն և կմասնակցեն վերոնշյալ նախաձեռնությանը:
«Վրաստանի Հայ ուսանողների միության»
Հանրաճանաչ հոդվածներ
- 0
- 1
- 2
- 3
Վրաստանի Հայ համայնքը դիմել է Վրաստանի Նախագահին և Խորհրդարանին` Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրանքով![]() Վրաստանի Հայ համայնքը արդեն երկրորդ տարին դիմում է Վրաստանի Նախագահին և Վրաստանի Խորհրդարանին` խնդրանքով քննարկել Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության հարցը: Օրինագծի նախաձեռնության խնդրանքով նամակն ուղարկվել է երկրի Նախագահին, Խորհրդարանի նախագահին և խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին: «Մենք, Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունից ներքոստորագրյալներս, հ... |
Չորեքշաբթի, ապրիլի 20-ին տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը![]() Չորեքշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 17:30-ին Խորհրդարանական հանրային գրադարանի մեծ դահլիճում (Լ.Գուդիաշվիլի 7/10) տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» ժողովածուում տեղ են գտել Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր: Հրատարակությունն ընդգրկում ... |
Կոչ ուսանողական կազմակերպություններին![]() Սույն թվականի ապրիլի 24-ին լրանում է 96-րդ տարին, երբ Օսմանյան կայսրության տարածքում իրականացվեց պետական մակարդակով ծրագրված հայ ժողովրդի կոտորածը իր իսկ պատմական Հայրենիքում: Վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքում 1915-23 թվականներին հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 միլիոն մարդ և իր տարածքների մեծագույն մասը: 19... |
«Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը![]() Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանում 2011 թվականի ապրիլի 20-ին կայացավ «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: Գրքի ստեղծման գաղափարը և ժողովածուի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացրել են Վրաստանի Հայ Համայնք և Վրաստանի Հայ ուսանողների միություն հասարակական կազմակերպությունները: Այն ... |